Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ստորագրել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող օրենքը։ «Ես լավ եմ հասկանում, որ այս օրենքի ստորագրումը քննադատություն կառաջացնի որոշ օտարերկրյա գործընկերների շրջանում, բայց մենք՝ վրացիներս, երբեք չենք վախեցել օտար գնահատականներից, երբ դա պահանջել են մեր հավատը, առողջ բանականությունը և երկրին հավատարմությունը»,- պարզաբանել է Պապուաշվիլին:               
 

Ամեն բան առաջին հերթին հոգեբանություն է

Ամեն բան առաջին հերթին հոգեբանություն է
08.02.2024 | 12:37

Երբ ոմն աղբ Աժ ամբիոնից ասում է՝ «սա հայրենիք ա՞, սա մնացորդ է» և այլն, իրականում նա ի ցույց է դնում իր հոգեբանական կոմպլեքսը, ինքը ատում էր հորը իր անհաջողությունների, իր անկարողության ու իմպոտենտ լինելու, իր խեղճ ու մուտիլովշիկ լինելու համար: Ինքը գենետիկ արդարության փրկության խնդիր ունի իր մեջ, ինքն իրեն փոքրիկ Ադոլֆ է զգում, ինքն իր հետ խոսում, հերքում, երբեմն երզում իր հզորության մասին, որ դեռ պիտի գա, ու իր արդարությունը այն է, թե «ես մեղավոր չեմ, բոլորն են մեղավոր և առաջինը՝ հայրս, ով թույլ էր, անկամք, աղքատ և... »:

Ի դեպ, իրականում պարտադիր չէ, որ իր հայրը հենց այդպիսին էլ եղած լինի: Հիշեք հայտնի հարցազրույցը՝ կարևորը, որ հայրը հոգեբանորեն արական հիմքն է, հայրենիք-պետությունը, իշխանությունը:

Ամեն բան հոգեբանություն է ու կոմպլեքսներ:

Իր խնդիրն է կործանել այն Հայաստանը, ուր ինքը թույլ է եղել, իրեն ստորացրել են, կամք չի ունեցել, սպասել է էն օրվան, որ ուժ ձեռք բերի ու իր «արդարությանը» հասնի:

Այ դրա համար ինքը համաձայնեց էն առաջարկին, որ իրեն արեցին ժամանակին 2008-ից հետո, չնայած, իրեն մինչ էդ էլ էր պատրաստում իր գաղափարական հայրը, ու նրա թիմակիցները իբր սրան քննադատում են այսօր...

Ինքը ատում է այն երկիրը, ուր ինքը ապրում է, իրականում ինքն իր անձնական վրեժն է լուծում: Մեկ մեկ չի դիմանում, ասում է բացահայտ:

Ամեն բան նախ և առաջ հոգեբանություն է:

Է՛ս ա:

Արա Ղևոնդյան

Դիտվել է՝ 2711

Մեկնաբանություններ